17 03 2018

Boeing-ը գերազանցել է Գինեսի ռեկորդը

Boeing-ը գերազանցել է Գինեսի ռեկորդը

Boeing ընկերությունը գերազանցել է Գինեսի սեփական համաշխարհային ռեկորդը՝ թողարկելով  10 հազար Boeing-737-ը ինքնաթիռներ:

Ձեռքբերումն ընկերության հազարավոր աշխատակիցների, մատակարար գործընկերների և պատվիրատու ավիաընկերությունների 50-ամյա աշխատանքի շնորհիվ է, ըստ avianews.com-ի՝ ասել է Boeing Commercial Airplanes ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Քևին Մաքալիստերը:

2006 թվականին Boeing-ը արդեն գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում ` 737 ինքնաթիռների 5 հազար թողարկման  համար:

Ընկերությունը նշել է, որ Boeing-ը մտադիր է բարձրացնել ամսական ինքնաթիռի արտադրության քանակը`47-ից մինչև 52-ի հասցնելով: Այս պահին ընկերությունը ստացել է Boeing-737-ի ավելի քան 4,6 հազար պատվեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ