13  03  2018

Երևանի ևս 5 խաչմերուկ կզարդարվի տուգանող տեսախցիկներով

Երևանի ևս 5 խաչմերուկ կզարդարվի տուգանող տեսախցիկներով

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում է երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքը: Մասնավորապես, 2018 թվականի մարտի 19-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.

  • Հովսեփ Էմինի փողոց-Փափազյան փողոց, 
  • Իսահակյան փողոց-Տերյան փողոց,
  • Պարույր Սևակի փողոց-Ուլնեցու փողոց,
  • Խանջյան փողոց -Վարդանանց փողոց,
  • Տիգրան Մեծի փողոց-Գլինկայի փողոց:

Նույն օրվանից գործարկվելու է նաև Շիրակի մարզի Հոռոմ գյուղում (գյուղապետարանի հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը, 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: 

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ