12  03  2018

Ռեկորդ. 3 ավիավթար՝ մեկ օրում. Կան զոհեր

Ռեկորդ. 3 ավիավթար՝ մեկ օրում. Կան զոհեր

Նեպալի օդանավակայանում՝ վայրէջք կատարելիս, կործանվել է Բանգլադեշից ժամանող Bombardier Dash 8 Q400 ուղևորատար օդանավը:

Նախնական տեղեկություններով` Բանգլադեշի  US-Bangla ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: 14 մարդու հաջողվել է փրկել:

Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը:

Վթարի ամենահավանական պատճառ է նշվում տեխնիկական անսարքությունը:

Մարտի 11-ի երեկոյան Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում Իսթ Ռիվեր նեղուցն է ընկել Eurocopter AS350 ուղղաթիռը: The Guardian-ը հայտնում է, որ զոհվել է 5 մարդ, որոնցից 3-ը՝ հոսպիտալում:

Ընդհանուր առմամբ, ուղղաթիռում գտնվել է 6 մարդ: Օդաչուին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ ուղղաթիռից: Ոստիկանության փոխանցմամբ՝ ինքնաթիռն իրականացնում էր մասնավոր չվերթ:

Եվս մեկ օդանավ՝ Շարժայից Ստամբուլ մեկնող, ընկել է Իրանի Շահրե-Քորդ քաղաքի մոտակայքում՝ Թեհրանից 400 կմ հարավ գտնվող լեռնային հատվածում:

Թուրքական ինքնաթիռում եղել է 11 մարդ, որոնց թվում՝ անձնակազմի երեք անդամ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ինքնաթիռում են եղել հայտնի թուրք գործարար Հուսեյն Բաշարանի դուստրն ու նրա 7 ընկերները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ