03 03 2018

Ամենամեծ ինքնաթիռի փորձարկման տեսանյութը



Համացանցում հայտնվել է Stratolaunch ինքնաթիռի նախատիպի փորձարկումների տեսագրությունը, որի ընթացքում նա մի քանի անգամ վազանց է կատարել թռիչքավայրէջքային գոտու վրա: Հոլովակը Twitter-ում հրապարակել է նախագծի ղեկավարներից Պոլ Ալենը:

Թեստավորումն անցկացվել է փոտրվարի 24-ին և 25-ին; Շարժիչի և բորտային համակարգերի աշխատանքը ստուգելու համար սարքը մի քանի ուղևորություններ է կատարել: Թռիչքավայրէջքային գոտում Stratolaunch-ը ժամում 74 կիլոմետր արագություն է զարգացրել: Stratolaunch-ը նախատեսվում է օգտագործել որպես օդային հրթիռակիրների արձակման համար՝ Երկրագնդին մոտ ուղեծիրներին բեռների առաքման համար:

Օդանավի թևերի թափը 117 մետր է, քաշը՝ 230 տոննա: Նախնական հաշվարկներով՝ սարքը կկարողանա օդ բարձրացնել մինչև 250 տոննա բեռ: Ակնկալվում է, որ առաջին փորձնական թռիչքը կանցկացվի 2019 թվականին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ