10  03  2015

Պետգնումների համակարգում իրական մրցակցություն չկա. Վերլուծություն



Եթե հաղթողը ցանկալի անձ չի լինում, բայց մրցույթում հաղթել է, միևնույն է՝ կարող է իրեն համարել պարտված, հետը գործարք չեն կնքի: Նման տեսակետ հայտնեց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանը՝ խոսելով պետական գնումների բողոքարկման համակարգի արդյունավետության մասին: Ներկայացնելով 2014թ.-ի մոնիթորինգի արդյունքները, փորձագետը նշեց, որ մտահոգիչ են մեկ անձից ձեռքբերումների տվյալները և առաջարկեց, որ այսուհետ նվազագույնը երեք գնային հայտեր լինեն: Ըստ Արտակ Մանուկյանի՝ լուրջ բարեփոխման կարիք ունի նաև գնումների կազմակերպման օրենսդրությունը, քանի որ 50 տոկոսի դեպքում պատվիրատուների շահերը խախտվում են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ