24  02  2018

Airbus-ի թռչող տաքսու առաջին փորձնական թռիչքը



Airbus ընկերությունը ցուցադրել է Vahana նախագծի Alpha One թռչող տաքսու առաջին թռիչքը: Ըստ The Daily Mail-ի տվյալների՝ թռիչքն իրականացվել է հունվարի վերջին՝ ԱՄՆ Օրեգոն նահանգի Փենդլտոն քաղաքում: Առաջին լիարժեք փորձնական թռիչքի ժամանակ անօդաչու սարքը հավաքել է մոտ 5 մետր բարձրություն և 53 վայրկյան անցկացրել օդում: Նշվում է, որ հաջորդ փորձարկումների ժամանակ մշակողները մտադիր են ստուգել դրոնի՝ մինչև նշանակետ հասնելու ունակությունը:

Alpha One-ն ունի 6.2 մետր լայնություն, 5.7 մետր երկարություն և 2.8 մետր բարձրություն: Դրոնը կարող է բարձրացնել մինչև 745 կիլոգրամ քաշ, սակայն սրահում տեղ կլինի ընդամենը մեկ ուղևորի համար: Հատկանշական է, որ սարքն աշխատում է միայն էլեկտրականությամբ: Սարքը մշակվել է կոնվերտոպլանի սկզբունքով, այն ունի 8 պրոպելլեր և 6 ռոտոր: Ապարատը կարող է բարձրանալ ուղղահայաց և ինքնուրույն կարգավորել թևերի դիրքը: Alpha One-ի մշակումը սկսվել է 2016 թվականին, և Airbus ընկերությունը պլանավորում է շուկա հանել այն մինչև 2020 թվական:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ