19  02  2018

Երևանի քաղաքապետարանն ուզում է փոխել իր շենքում լրագրողների աշխատաձևը

Երևանի քաղաքապետարանն ուզում է փոխել իր շենքում լրագրողների աշխատաձևը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ   քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով աշխատակազմի իրավաբանական վարչությանը, քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանին և աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանին հանձնարարել է ներկայացնել ավագանու կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ՝ դրանք նախապես քննարկելով Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների հետ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանը:

Աշխատակազմի իրավաբանական, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություններին, ինչպես նաև քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին էլ հանձնարարվել է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների  աշխատանքը կանոնակարգելու  վերաբերյալ առաջարկություն:

Երևանի քաղաքապետը աշխատակազմի իրավաբանական վարչությանն ու աշխատակազմի քարտուղարին նաև հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում աշխատանքային ռեժիմը, մուտքն ու ելքը, ինչպես նաև այլ աշխատանքները կանոնակարգելու վերաբերյալ:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ