14  02  2018

Փետրվարի 14-ը Սուրբ Վալենտինի օրն է

Փետրվարի 14-ը Սուրբ Վալենտինի օրն է

Փետրվարի 14-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշում են սիրահարների տոնը՝ Սուրբ Վալենտինի օրը:

Տոնի հետ կապված կա մի քանի պատմություն: Դրանցից մեկը հետևյալն է.

Հռոմեական կայսրությունում իշխում էր Կլավդիոս 2-րդ կայսրը: Պատերազմի մեջ գտնվող հռոմեական բանակը զինվորների պակաս ուներ, ուռտի կայսրն արգելում է լեգեոներներին ամուսնանալ:

Սակայն Վալենտին անունով քահանան գաղտնի ամուսնացրել է սիրահար զույգերին:

Իմանալով այս մասին՝ կայսրը մահապատժի է դատապարտում Վալենտինին: Վերջինս սիրահարված է լինում բանտապահի կույր դստերը: Մահապատժից մեկ օր առաջ քահանան սիրած աղջկան հրաժեշտի նամակ է գրում  ու ստորագրում՝ «Քո Վալենտին»: Նամակը ձեռքն առնելով՝ աղջիկը սկսում է տեսնել:

Երկար ժամանակ անց Վալենտինը սրբադասվել է Կաթոլիկ եկեղեցու կողմից, իսկ 496թ. Հռոմի պապ Գելասիուսը փետրվարի 14-ը հայտարարել է Սուրբ Վալենտինի օր: Տոնւև նշվում է ավելի քան 100 երկրում, սակայն ոչ մի երկրում այն ոչ աշխատանքային օր չէ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ