14  02  2018

Նորմայից բարձր ջերմային ռեժիմի հետևանքով՝ գյուղատնտեսական տարին 45 օր շուտ է սկսվել

Նորմայից բարձր ջերմային ռեժիմի հետևանքով՝ գյուղատնտեսական տարին 45 օր շուտ է սկսվել

Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի գիշերը, 18-ին շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում փետրվարի 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ի գիշերը, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 14-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝          18.70C (1979 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -22.50C (1972 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝          -1.60C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

 

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Դիտված նորմայից բարձր ջերմային ռեժիմի հետևանքով՝ ըստ ագրոօդերևութաբանական դիտարկումների, հովտային առանձին շրջաններում բազմամյա միջին արժեքներից 40-45 օր շուտ պտղատուների, Մերձավանում 30 օր շուտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է: Առանձին պտղատուների մոտ շարունակվում է բողբոջների ուռչումը, Արմավիրում կատարվել է պտղատուների էտ, Արտաշատում՝ խաղողի վազերի այգեբաց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ