13  02  2018

Բողոքի ակցիա՝ Քաղաքապետարանի դիմաց

Բողոքի ակցիա՝ Քաղաքապետարանի դիմաց

Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկրտուքից հետո մի շարք քաղաքացիներ «Բռնությունը չունի արդարացում» և այլ պաստառներով Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են սկսել:

Ցուցարարները նշում են, որ իրենք որևէ կուսակցության չեն սատարում, պարզապես համոզված են, որ որևէ մեկը իրավունք չունի բռնություն գործադրելու: Ցուցարարները բարձրաձայն վանկարկումներով նախ մտան Երևանի քաղաքապետարանի շենք՝ բղավելով «բռնապետարան»:

Երևանի քաղաքապետարանից ոստիկանները ուժով դուրս հրավիրեցին բողոքի ակցիա իրականացնողներին:

Ցուցարարները որոշ ժամանակ ևս սուլոցներ արձակեցին ու վանկարկեցին, ապա ավարտեցին ակցիան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ