13  02  2018

Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամները ծեծեցին «Երկիր Ծիրանի»-ի անդամին



Երևանի ավագանու նիստում փետրվարի 13-ին ծեծկրտուք տեղի ունեցավ: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենից տարաներով հոտած կոյուղաջուր էին բերել, որի պատճառով գարշահոտություն է տարածվում նուբարաշենի տարածքում:

«Երկիր Ծիրանի» անդամ Մարինա Խաչատրյանը մոտեցավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի ջուրը դնի սեղանին:  ՀՀԿ-ականները վեր կացան, որ արգելեն, որի ժամանակջուրը թափվեց Տարոն Մարգարյանի սեղանի մոտ և նա վեր կացավ տեղից:

Այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվեցին «Երկիր ծիրանի» անդամների վրա: Քաշքշուկի ժամանակ նրանք մի քանի ապտակ հասցրեցին Մարինա Խաչատրյանին:

Ավագանու նիստն ընդհատվեց:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ