13  02  2018

Երևան-Մոսկվա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Երևան-Մոսկվա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ուղևորատար Airbus A321-ը օդում վառելիքի պակասի խնդիր է ունեցել: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն: Օդանավի հրամանատարը տվել է «Pan-Pan» ահազանգը, որը խորհրդանշում է վթարային իրավիճակի առաջացում, որի ժամանակ, սակայն, ինքնաթիռին ու դրա ուղևորների կյանքին ոչինչ չի սպառնում և անհապաղ օգնություն չի պահանջվում:

Ուղևորատար ինքնաթիռին արտակարգ վայրէջքի հնարավորություն է տրամադրվել Ստավրոպոլում:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ