12  02  2018

Ան-148 օդանավի կործանման վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են

Ան-148 օդանավի կործանման վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են

ՌԴ Մերձմոսկովյան շրջանում Ան-148 օդանավի կործանման վայրում ավարտվել են փրկարարական աշխատանքները, սկսվել է զոհերի մարմինների մնացորդների որոնման:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը հաստատել է ինքնաթիռում գտնված բոլոր՝ 71 ուղևորի մահը:

Այժմ ընթանում են զոհերի ճանաչման աշխատանքները:

Ենթադրվում է, որ որոնողական աշխատանքները կտևեն 7 օր, քանի որ ինքնաթիռի բեկորներն ընկել են մեծ մակերեսով տարածության վրա, իսկ աշխատանքներին խանգարում է ձյունը:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ի ցերեկը կործանվել է «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող օդանավը, որն իրականացնում էր Մոսկվա-Օրսկ չվերթը:

Համացանցում են հայտնվել ինքնաթիռի՝ գետնին բախվելու կադրերը. երևում է, թե ինչպես բախումից տեղի է ունենում պայթյուն:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ