11  02  2018

ՌԴ-ում ավիաաղետից 71 մարդ է զոհվել. Նրանց թվում երկու հայ կա. Տեսանյութեր

ՌԴ-ում ավիաաղետից 71 մարդ է զոհվել. Նրանց թվում երկու հայ կա. Տեսանյութեր

ՌԴ-ում ավիաաղետ է տեղի ունեցել:

Փետրվարի 11-ի ցերեկը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրացած Ան-148 օդանավը, որն իրականացնում էր Մոսկվա-Օրսկ չվերթը, կործանվել է Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում:

 

«Սարատովի ավիաուղիների» Ան-148 օդանավում եղել է 65 ուղևոր և անձնակազմի 6 ադամ, որոնք զոհվել են:

 

Վերջին տվյալներով, ինքնաթիռի կործանման վայրում գտել են 50 մարդկանց մարմինները: Ուղևորներից 60-ը Օրենբուրգի մարզի բնակիչներ են եղել:

 Օդանավը ռադարներից անհետացել է «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց 2 րոպե հետո: Նախնական վարկածի համաձայն, ինքնաթիռի կործանման պատճառը շարժիչի անսարքությունն է եղել, որին հետևել է շարժիչի պայթյունը:

 

Նշվում է, որ ինքնաթիռը ռուսական արտադրության է՝ 2010 թվականի, իսկ 2011 թվականին ռեկորդ էր սահմանել  Ան-148 ինքնաթիռների շարքում՝ 400 ժամ 45 րոպե թռիչքով:

 Ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը՝ երկրորդ օդաչուն, Սերգեյ Գամբորյանն է, որն ունեցել է 12 տարվա թռիչքային ստաժ:

 Զոհվածների շարքում ևս մեկ հայ կա՝ Վարսիկ Սևոյանը, ով Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ