03  02  2018

Նախագահն այցելել է «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոց

Նախագահն այցելել է «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոց

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 3-ին մայրաքաղաքում ծանոթացել է հյուրանոցային ոլորտի զարգացման ընթացքին: Նախագահն այցելել է մայրաքաղաքի կենտրոն համայնքում տեղակայված «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոց: Այս մասին հայտնում է նախագահի լրատվական վարչությունը:

Սերժ Սարգսյանը շրջել է հյուրանոցային համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:

Ֆրանսիական «ԱկկոռՀոթելս» աշխարհահռչակ հյուրանոցային ցանցի անդամ «Իբիս» հյուրանոցը, համագործակցելով միջազգային հյուրանոցային ցանցի հետ, պատասխանատուների հավաստմամբ, բավարարում է միջազգային ամենախիստ պահանջները և հայաստանյան խոշոր հյուրանոցներից է՝ իր 255 սենյակների հնարավորությամբ:

Հանրապետության Նախագահին տեղեկացրել են, որ 2017 թվականի ընթացքում «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցն ընդունել է շուրջ 18,500 հյուր՝ ավելի քան 80 երկրից: 2018 թվականին ակնկալվում է այցելուների աճ առնվազն 25 տոկոսով:

Հյուրանոցն ունի 98 աշխատակից՝ 245 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Հյուրանոցի կառուցման նպատակով կատարված ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 10 միլիարդ դրամ:

 

Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել» հյուրանոց: Նախագահին ներկայացրել են, որ հյուրանոցը գործունեությունն սկսել է 2018 թվականի հունվարից` ստեղծելով շուրջ 40 աշխատատեղ՝ 200 000-250 000 դրամ միջին աշխատավարձով:

Նախագահ Սարգսյանն այցելել է նաև առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի հիմնանորոգված բաժանմունքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծված պայմաններին:

Հաղորդագրությունն ու լուսանկարներն ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ