28  01  2018

Հայկական երկու պետությունների ղեկավարներն այցելել են Եռաբլուր

Հայկական երկու պետությունների ղեկավարներն այցելել են Եռաբլուր

Բանակի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Մինչ այդ Նախագահ Սարգսյանը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հանձնել է զոհված հերոսներին հետմահու շնորհված պետական բարձր պարգևները:

Արարողությանը ներկա են եղել նաև այդ ընտանիքներին կցված կուրսանտները, ինչպես նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի կուրսանտներ և ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ:

Հանրապետության Նախագահը նաև իր շնորհավորական ուղերձն է հղել Բանակի օրվա առթիվ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ