23  01  2018

Վարդան Արամյանը ներողություն խնդրեց

Վարդան Արամյանը ներողություն խնդրեց

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գնաճի թեմայով հրավիրված ԱԺ լսումներին ելույթի համար արտահերթ ձայն խնդրեց և փորձեց պարզաբանել, թե ինչ է նկատի ունեցել ասելով, որ «2011-ին 7%-ից ավելի գնաճ է եղել, մա՞րդ է մեռել»:

Մինչ պարզաբանությունը, նախարարը նախ ներողություն խնդրեց բոլոր նրանցից, ովքեր իր ասածից վրդովվել են և պարզաբանեց.

«Բնավ չեմ ցանկանում մանրամասնել, բայց եթե կլինի այդպիսի տպավորություն, մեր հայրենակիցներից ցանկացած անձից, ով այդ տպավորությունը կստանա և կընկալի որպես մեծամտություն, ես այս բարձր ամբիոնից խնդրում եմ՝ ներողամիտ լինեք: Բայց այդպես չի եղել, հարց է հնչել հարգարժան լրագրողի կողմից, որ արդյո՞ք աշխատանք տանում եք, թե սոցիալական խավին ինչպիսի աջակցություն պետք է լինի: Այո, ես ասել եմ, որ եթե դուք ակնկալում եք 12 օրվա մեջ պետք է լինի, այդպես չէ, բայց մենք աշխատում ենք՝ ինչպիսի մոտեցումներով պետք է շարժվենք առաջ: Հետո հնչել է հռետորական հարց՝ «այդ ընթացքում սոցիալապես անապահովները պե՞տք է մեռնեն»: Իմ արձագանքը եղել է հետևյալը, որ կարծում եմ ֆետիշացվում է, որովհետև 2011-ին ունեցել ենք շատ ավելի բարձր գնաճ՝ 7,7%, բայց բնականաբար այդ մասին խոսք չի եղել»,-ասաց նա:

Խոսքի ավարտին նախարարը նշեց, որ իրեն համարում է ՀՀ քաղաքացի, մեծ պատասխանատվությամբ է  պաշտոնավարում, և բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն ՀՀ բարեկեցություն ապահովելուն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ