16  01  2018

Իմ ստացած պարգևներից ոչ մեկն այսքան բարձր չի եղել. Հովհաննես Չեքիջյանը ստացավ ազգային հերոսի պարգևը



 

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման և մեծարման հանդիսավոր արարողությունը: 

Միջոցառման ժամանակ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ Տիգրան Մանսուրյանը ներկայացրել է Հովհաննես Չեքիջյանի կենսագրությունը, անցած ստեղծագործական ուղին և նվաճումները, առանձին դրվագներ պատմել իր հիշողություններից, որոնք լավագույնս բնութագրում են մաեստրո Չեքիջյանին:

Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաև հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար ՀՀ բարձրագույն կոչմանն արժանացած անվանի մտավորականին հանձնելով Հայրենիքի շքանշանը՝ Հանրապետության Նախագահը շնորհավորել և ամբողջ հայ ժողովրդի անունից մաղթել է քաջառողջություն ու նորանոր հաջողություններ նրա շնորհակալ գործում: 

Պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սարգսյանն իր շնորհավորական խոսքն է հղել ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին:  

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ