13  01  2018

Սպասվում է ձյուն

Սպասվում է ձյուն

Հանրապետությունում հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերն առանձին շրջաններում, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերը հնարավոր են, 14-ի ցերեկը, 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին՝ թաց ձյան տեսքով:

Երևան քաղաքի հունվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝           11.20C (1967 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -22.00C (2008 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝           -3.60C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ