12  01  2018

Ձյուն կգա

Ձյուն կգա

Հանրապետության տարածքում հունվարի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կբարձրանա 3-4, 14-ի և 15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին՝ թաց ձյան տեսքով: Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           11.50C (1981 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -22.70C (2008 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           -3.10C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ