11  01  2018

Ոչ մի հրավառություն՝ առանց թույլտվության

Ոչ մի հրավառություն՝ առանց թույլտվության

ՀՀ Կառավարությունը հավանության արժնացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած նախագիծը հրավառություն կազմակերպելու կարգի վերաբերյալ:

Ըստ որոշման՝ առանց թույլտվության հրավառություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոն դրամով: Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում՝ 2 միլիոն դրամով:  

Կառավարության նիստից հետո Տարոն Մարգարյանը լրագրողներին ասաց, որ քաղաքացիների կողմից բազմաթիվ բողոքներ են ստացել: «Բոլորս ենք նկատում, որ երեկոյան ժամերին անկախ ժամերից և վայրերից հրավառություններ են տեղի ունենում և վերջին տարիներին օրենքի փաթեթի շուրջ ենք աշխատել՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կազմակերպությունեներին, և հստակ սահմանափակումներ ենք դրել»,- ասաց նա: Համաձայն քաղաքապետի՝ հնարավորություն են տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին, Երևանի ավագանուն սահմանել հրավառությունների համար թույլատրելի վայրերը, ժամերը և հստակ գոտիավորումը:

Հարսանյաց սրահում չարտոնված հրավառության դեպքում, ըստ Տարոն Մարգարյանի, կտուգանվի սրահի սեփականատերը և հրավառություն իրականացնող կազմակերպությունը, կամ իրականացնող ֆիզիկական անձիք: Համաձայն քաղաքապետի՝ ավագանին բնակելի տարածքներում հրավառություն իրականացնելու թույլտվություն չի տրամադրի:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ