11  01  2018

Էդուարդո Էռնեկյանը օդանավակայանային բիզնեսի կառավարումը զարմիկին է փոխանցում

Էդուարդո Էռնեկյանը օդանավակայանային բիզնեսի կառավարումը զարմիկին է փոխանցում

Արգենտինացի հայտնի բիզնեսմեն, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը պատրաստվում է իր բիզնեսի կառավարումը զարմիկին՝ Մարտին Էռնեկյանին փոխանցել: Այս մասին նա հայտնել է Bloomberg-ի հետ հարցազրույցում:

Բիզնեսմենը պատրաստվում է հունվարի վերջին վաճառել Corporacion America Airports SA կորպորացիայի 750 մլն դոլար արժեքով բաժնետոմսեր: Այս կորպորացիային է պատկանում աշխարհում 51 օդանավակայանների կառավարման կոնցեսիան:

Գործարարին են նաև պատկանում «America TV» հեռուստացանցը, ռադիոկայաններ, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ