11  01  2018

Կառավարությունն ընդունեց աղմկահարույց որոշումը



Հունավարի 11-ին` ՀՀ կառավարության նիստում, ընդունվեց վերջին մեկ ամսում բուռն քննարկված աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն արգելող որոշումը: Այն ներկայացրեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ ըստ ոստիկանության և ապահովագրական ընկերությունների տվյալների, աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների քանակը տոկոսային հարաբերությամբ մոտ 28 տոկոսով ավելի է, իսկ վթարներից վիրավորների քանակը մոտ 39 տոկոսով է ավելի, ինչը շատ բարձր թիվ է: Նրա խոսքով աջակողմյան ղեկային համակարգով մեքենաների երթևեկությունը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության համար:

Նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկով մեքենաների սեփականատերերի սեփականության իրավունքի վրա և վերջիններս, ըստ նախագծի կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց սեփականության իրավունքով պատկանող մեքենաները:

Հիշեցնենք, որ աջ ղեկով մեքենաների վարորդները բողոքի ցույցեր են իրականացնում՝ բերելով հակափաստարկներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ