11  01  2018

Հայաստանը հայտնվել է ԱՄՆ Պետդեպի՝ զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկրների ցանկում

Հայաստանը հայտնվել է ԱՄՆ Պետդեպի՝ զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկրների ցանկում

ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների տեղեկացման նոր համակարգ, որի շրջանակներում երկրները բաշխվել են չորս կատեգորիայի:

Հայաստանն ընդգրկվել է առաջին խմբի մեջ, որտեղ խորհուրդ է տրվում «սովորական նախազգուշական միջոցներ ձեռնարկել» այցելելիս: Այս խմբում են բազմաթիվ երկրներ, որոնց թվում՝ մեր հարևան Վրաստանը:

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան ահաբեկչական վտանգի պատճառով Պետքարտուղարության կողմից ընդգրկվել են երկրորդ կատեգորիայում՝ «Ուժեղացված նախազգուշացումներ»: Այս խմբում է նաև մեր հարևան Ադրբեջանը: Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս այցելելիս տեղեկացված լինել անվտանգությանը սպառնացող վտանգների մասին: Ահաբեկիչները կարող են հարձակվել զբոսաշրջային վայրերի, տրանսպորտային հանգույցների, շուկաների/առեւտրի կենտրոնների, տեղական ինքնակառավարման օբյեկտների, այգիների, խոշոր մարզական եւ մշակութային միջոցառումների, ուսումնական հաստատությունների, օդանավակայանների եւ հասարակական այլ վայրերի վրա»:

Երրորդ խմբի երկրներ այցելությունները խորհուրդ է տրվում վերանայել՝ անվտանգության լուրջ սպառնալիքների համար, իսկ այցելության դեպքում էլ հատուկ զգուշություն դրսևորել: Նրանում են հայտնվել Ռուսաստանը, մեր հարևան Թուրքիան, Լիբանանը, Նիգերիան և այլ երկրներ:

Կյանքին սպառնացող վտանգի պատճառով գերատեսչությունը խորհուրդ է տալիս չայցելել Սիրիա, Եմեն, Իրաք, Իրան, Աֆղանստան, ԿԺԴՀ և ևս մի քանի երկիր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ