09  01  2018

Սերժ Սարգսյանին հիվանդանոց չեն տեղափոխել. մամուլի խոսնակ

Սերժ Սարգսյանին հիվանդանոց չեն տեղափոխել. մամուլի խոսնակ

Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հերքել է տեղեկատվությունը, թե վատթարացել է նախագահ Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը, և նրան տեղափոխել են հիվանդանոց:

«Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն։ Այդ ընթացքում նա գտնվել է տանը»,- Aysor.am-ին ասել է Վլադիմիր Հակոբյանը:

Մամուլը գրել էր, որ Ամանորին վատթարացել է նախագահ Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը և նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն:

Հենց այդ պատճառով էլ նախագահը չի մասնակցել ո՛չ հունվարի 5-ի Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին, ո՛չ հունվարի 6-ին Էջմիածնի Մայր տաճարում Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության պատարագին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ