27  12  2017

Իրանի հյուսիսում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, կան զոհ և վիրավորներ

Իրանի հյուսիսում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, կան զոհ և վիրավորներ

Իրանի հյուսիսում դեկտեմբերի 27-ի գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել: Զոհվել է մեկ մարդ, 56 հոգի վիրավորվել է:

Երկրաշարժը գրանցվել է 4.2 մագնիտուդ հզորությամբ, Թեհրանից 40 կմ արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում Է 12 կմ խորության վրա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին էլ երկրաշարժ էր գրանցվել Իրանի Թեհրանի նահանգի Մալարդ քաղաքում, 5.2 մագնիտուդ ուժգնությամբ: Զոհվել էր 1, վիրավորվել՝ 97 մարդ:

Իրանում երկրաշարժ հաճախ է գրանցվում վերջին երկու ամիսներին:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ