22  12  2017

Բողոքի ավտոերթ. Պահանջում են չսահմանափակել աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ներկրումն ու շահագործումը. Լուսանկարներ

Բողոքի ավտոերթ. Պահանջում են չսահմանափակել աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ներկրումն ու շահագործումը. Լուսանկարներ

«Աջ ղեկ» նախաձեռնությունը բողոքի ավտոերթ է իրականացրել Երևանում: Նրանք դժգոհ են աջ ղեկ ունեցեող մեքենաների ներկրման արգելքից, որի վերաբերյալ տրանսպորտի և կապի նախարարությունը նախագիծ է դրել քննարկման:

Վարորդները պնդում են, թե հիմնավոր չեն կառավարության հայտարարությունները այդ մեքենաների՝ վթարի պատճառ լինելու վերաբերյալ: Ուստի պահանջում են չեղարկել նախագիծը:

Վարորդները շարժվեցին դեպի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարություն և հանդիպեցին նախարար Վահան Մարտիրոսյանին:

Նախարարի հետ զրույցում վարորդներն ասացին, որ հարցը պետք է քննարկել նորից, ձևավորել աշխատանքային խումբ, ներգրավել հասարակության ներկայացուցիչներին, քանի որ, համաձայն վիճակագրության, աջ ղեկ ունեցող մեքենաներն ավելի քիչ են վթարի պատճառ դառնում:

Նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ Հայաստանը ժամանակին ընդունել է աջակողմյան երթևեկությունը, դա նշանակում է, որ պետք է լինի ձախակողմյան ղեկանիվ. Նախկինում սխալ է եղել նման մեքենաների շահագործումը թույլ տալը, այժմ պետք է արգելվի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ