21  12  2017

Երկրաշարժ՝ Հայաստանում և Իրանում

Երկրաշարժ՝ Հայաստանում և Իրանում

Դեկտեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 01:40-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.330 և արևելյան երկայնության 44.890 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գավառ քաղաքից 20 կմ արևմուտք), օջախի 5 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Իրանական ժամանակով ժամը 23:27-ին երկրաշարժ է տեղի ունեցել նաև Իրանի Թեհրանի նահանգի Մալարդ քաղաքում՝ 5.2 մագնիտուդ ուժգնությամբ: Էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Թեհրանից 40 կմ դեպի հյուսիս: Նախնական տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումների հետևանքով գրանցվել է մեկ զոհ, 97 վիրավոր:

Նշենք, որ վերջին երկու ամսիներին Իրանում երկրաշարժ հաճախ է գրանցվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ