20  12  2017

ՊՈԱԿ-ը լուծարվեց, տնօրենն էլ դարձավ վարչապետի օգնական

ՊՈԱԿ-ը լուծարվեց, տնօրենն էլ դարձավ վարչապետի օգնական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ դեկտեմբերի 19-ի հրամանով, Դիանա Ղազարյանը նշանակվել է վարչապետի օգնական:

Դիանա Ղազարյանը ծնվել է Երևանում, 1984թ.:

Ավարտել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը:

Աշխատել է «Մարքեթինգի հայկական ասոցիացիա»-ում, «Ռազմավարական զարգացման գործակալություն»-ում, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամում և այլն: Մինչ 2017թ. դեկտեմբեր ամիսը Տեղեկատվության և վերլուծության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենն էր:

ՊՈԱԿ-ը լուծարվեց կառվարության՝ նոյեմբերի 9-ի որոշմամբ:

Կարեն Կարապետյանի օգնականների թիվը հասավ 4-ի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ