13  12  2017

Իրանում երկրաշարժից 55 մարդ է վիրավորվել

Իրանում երկրաշարժից 55 մարդ է վիրավորվել

Դեկտեմբերի 13-ին, ժամը 10։04-ին Հայաստանի ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ սույն թվականի դեկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 01:41-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 12-ին, ժամը 21:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.770 և արևելյան երկայնության 57.280 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 53 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ:

РИА Новости-ն հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով տուժել է 55 մարդ: Մի շարք գյուղերում դադարեցվել է էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը:

Իրանում ևս մեկ երկրաշարժ էր գրանցվել դեկտեմբերի 12-ին՝ 6.2 մագնիտուդով, Քերմանի նահանգում: Տուժել էր 20 մարդ։

Հիշեցնենք, որ նախորդ ամիս ևս Իրանում երկու խոշոր երկրաշարժ գրանցվեց:

Նոյեմբերի 12-ի երեկոյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի վերջնական թիվը գերազանցում էր 600-ը, մոտ 70 հազար մարդ մնացել էր անտուն:

Իսկ նոյեմբերի 24-ին Իրանի արևմուտքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, ինչի հետևանքով տուժել էր 4 տասնյակ մարդ:

Երկրաշարժը զգացվել էր նաև հարևան երկրներում:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ