05  12  2017

Մահացել է ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը

Մահացել է ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը

Երկարատև հիվանդությունից հետո 74 տարեկանում մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը։

Ռուբեն Հասրաթյանը ծնվել է 1943 թ. սեպտեմբերի 24-ին, Երևանում։ Նա պետական և հասարակական գործիչ Գրիգոր Հասրաթյանի որդին է։

Ռուբեն Հասրաթյանի համահեղինակային նախագծերով իրականացվել են Կապանի թիվ 5 և 6 թաղամասերի կառուցապատումը (1981-1986), Գյումրիի (1982), Երևանի «Էրեբունի» (1983, Սոֆիայի «Բիենալե-87» մրց.) օդանավակայանները, Երևանի թեթևաթլետիկայի ծածկած մանեժը (1977), կազմվել Ստեփանավան քաղաքի վերականգնման գլխավոր հատակագիծը (1989) և Ձորագետի ձախափնյա կառուցապատման նախագիծը (1989-1991)։

Ռուբեն Հասրաթյանը 2004 թվականին Երևանում տեղադրված Գրիգոր Հասրաթյանի հիշատակի հուշաքարի ճարտարապետն է, և 2008 թվականին Երևանում տեղադրված Վիլյամ Սարոյանի հուշարձանի ճարտարապետներից մեկը, 2012 թվականին Երևանում տեղադրված «Վարք հավերժության» քանդակի ճարտարապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ