30  11  2017

Եվս մեկ տարի գազի գինը չի փոխվի

Եվս մեկ տարի գազի գինը չի փոխվի

ՀՀ կառավարության նոյեմբերի 30-ի նիստին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» որոշումը:

ՌԴ ու ՀՀ վարչապետների հանդիպման ժամանակ ձեռք է բերվել համաձայնություն, որով մինչև 2018 թվականի ավարտը Հայաստան մատակարարվող գազի գինը մնում է անփոփոխ, այն է՝ 150 դոլար 1000 խ/m համար՝ սահմանին:

Կառավարության ղեկավարն ասաց, որ քայլեր պետք է արվեն, որպեսզի Հայաստանում սպառողները շարունակեն վճարել այնքան, որքան վճարում են այժմ՝ ըստ սոցիալական վիճակի: Արտոնություններից կօգտվեն վերամշակող ձեռնարկությունները, ջերմոցները, սոցիալապես անապահովները, սահմանամերձ համայնքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ