15  11  2017

Երեկ պայքարում էին նախագծի դեմ, այսօր՝ օրենքի. լուսանկարներ

Երեկ պայքարում էին նախագծի դեմ, այսօր՝ օրենքի. լուսանկարներ

Տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ ուսանողների պայքարը շարունակվում է: Նոյեմբերի 15-ի առավոտյան նրանք երթով շարժվեցին դեպի Ազգային ժողովի շենք:

Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց օրինագիծը, որից հետո ուսանողները փակեցին Դեմիրճյան փողոցը:

Իսկ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում հացադուլը շարունակում են հացադուլավոր ուսանողները:

Ակցիայի մասնակիցներն ասացին, որ օրինագծի ընդունումն իրենց չի ընկճում, և իրենք շարունակելու են պայքարը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ի առավոտյան խորհրդարանը 86 կողմ, 6 դեմ ձայներով ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ