14  11  2017

Իսրայելում հետաքննություն է սկսվել հայկական դիրքերն անօդաչուներով ռմբակոծելու մեջ կասկածվող ընկերության դեմ

Իսրայելում հետաքննություն է սկսվել հայկական դիրքերն անօդաչուներով ռմբակոծելու մեջ կասկածվող ընկերության դեմ

Իսրայելի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել անօդաչու թռչող սարքեր արտադրող իսրայելական ընկերության դեմ, որը տեղեկությունների համաձայն փորձել է Ադրբեջանի անունից ռմբակոծել հայկական զինված ուժերը իր սարքավորումներից մեկի ցուցադրության ժամանակ:

«Հետաքննություն է ընթանում Aeronautics Defense Systems Ltd. ընկերության նկատմամբ հայտնի հաճախորդի հետ գործարքի առնչությամբ»,- ասված է երեքշաբթի ոստիկանության տարածածած հայտարարությունում:

Հետաքննության մասին տեղեկությունը հայտնի է դարձել երկուշաբթի, երբ իսրայելական դատարանը հավանության է արժանացրել գործին առնչվող կարգադրությունը, որով սահմանափակվում է տեղեկատվության տրամադրումը: Մասնավորապես, կարգադրությամբ ոստիկանությանը թույլ է տրվում չհստակեցնել, թե ով է հայտնի հաճախորդը:

Aueronautics ընկերությունը հայտարարել է, որ լիարժեքորեն կհամագործակցի հետաքննության հետ և աջակցություն կցուցաբերի դրա ընթացքում:

Կարգադրությունից հայտնի է դառնում, որ ընկերության նկատմամբ հետաքննությունը սկսվել է առնվազն սեպտեմբերի 4-ին՝ հայկական դիրքերի դեմ իրականացված գործողության վերաբերյալ տեղեկատվության հայտնվելուց մի քանի շաբաթ անց:

Օգոստոսին հայտնի է դարձել, որ Պաշտպանության նախարարության արտահանման վերահսկողության հարցերով վարչությունը ժամանակավորապես արգելափակել է 20 միլիոն դոլարի չափով «հայտնի հաճախորդի» Orbitier K1 անօդաչու թռչող սարքի խմբաքանակի մատակարարման գործարքը: Թեև հաճախորդի անունը չէր նշվում, սակայն հայտարարությունից կարելի էր հասկանալ, որ խոսքն Ադրբեջանի մասին է: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ