14  11  2017

Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել

Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել

Իրանում Քերմանշահ նահանգի 445 մարդու կյանքխլած երկրաշարժի կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել: 

7000-ից ավել մարդ վիրավորվել է: Փլատակներից տակից կենդանի մնացած մարդկանց գտնելու հույսով փրկարական աշխատանքները շարունակվում են:

7.3 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի՝ տեղի ժամանակով 21:48-ին Իրանի և Իրաքի սահմանին: Ինչպես հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է իրանական արևմտյան Քերմանշահ շրջանի Ազգլե քաղաքում: Երկրաշարժի օջախը եղել է 11 կիլոմետր խորության վրա: Ստորերկրյա ցնցումները զգացվել են նաև Հայաստանում, Քուվեյթում, Միացյալ Արաբական Էմիրություններում և Իսրայելում:

Հիշեցնենք, որ 7,2 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին՝ Իրաքի հետ սահմանին:

Երկրաշարժի հետևանքով մոտ 12 հազար շենք է ավերվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ