13  11  2017

Ուսանողների դասադուլը շարունակվում է

Ուսանողների դասադուլը շարունակվում է

Տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ ուսանողների բողոքի ակցիան ԵՊՀ-ի դիմաց շարունակվում է: Ուսանողները 5-րդ օրն է, որ դասադուլ են անում: Ուսանողական շարժումը համակարգող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների խոսքով՝ իրենց պայքարը ուսանողների իրավունքների, կրթական ոլորտի բարեփոխումների համար է, իսկ առաջնային խնդիրը տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարն է:

Նշենք, որ օրեր նոյեմբերի 9-ին դասադուլավոր ուսանողները հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊՆախարար Վիգեն Սարգսյանի և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Կառավարությունում երկու ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել:

Նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան հրավիրվել էր ՀՀ Ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստ եւ նախագիծը, դրական եզրակացությամբ, ուղարկվել ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ