08  11  2017

«Տարկետում լինելու է». Ուսանողները շարունակում են պայքարը



Երևանում ուսանողներն արդեն երկրորդ օրն է բողոքի ակցիաներ և դասադուլ են կազմակերպում տարկետման սահմանափակման դեմ։ Ուսանողները մասնավորապես  դեմ են տարկետման իրավունքի սահմանափակմանը` պնդելով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինագիծը խոչընդոտելու է կրթության զարգացմանը։ Ցուցարարները երթով շարժվեցին դեպի Կրթության և գիտության նախարարություն: Հիշեցնենք, որ նախօրեին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպման առաջարկ էր արել, սակայն նախաձեռնող խմբի անդամները չէին համաձայնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ