03  11  2017

«Monsanto»-ն հայտնի է որպես չարիքի կորպորացիա. Սերժ Թանկյան

«Monsanto»-ն հայտնի է որպես չարիքի կորպորացիա. Սերժ Թանկյան

«Monsanto»-ի գենետիկորեն մոդիֆիկացված մթերքները օրգանիկ սննդի վերջն են նախանշում. Սերժ Թանկյանի կոչը հայերին

System of a Down ռոք-խմբի երգիչ, հասարակական գործիչ Սերժ Թանգյանը Հայաստանին կոչ է արել «հեռու մնալ» ամերիկյան Monsanto ընկերությունից, որը բույսերի բիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատար է համարվում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Թանգյանն այսպես է արձագանքել Երևանում ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված Valmont և Monsanto ընկերությունների շնորհանդեսին: Ելույթ ունենալով միջոցառմանը, ԱՊՀ-ում Monsanto-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվյագինցեւը հավաստիացրել էր, որ ընկերությունը Հայաստանում գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանք չի զարգացնելու:

Իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ Սերժ Թանգյանը, մասնավորապես, նշել է.

«Monsanto թունավորել է մեր շրջակա միջավայրը՝ մեծապես նպաստելով մեղուների ոչնչացմանը: Նրանց կողմից մշակված գենետիկորեն մոդիֆիկացված մթերքները օրգանիկ սննդի վերջն են նախանշում: ԱՄՆ-ում և Եվրոպայում Monsanto հայտնի է որպես չարիքի կորպորացիա՝ իր վարվելակերպի համար: Երբ ես Հայաստան եմ այցելում և այնտեղ խնձոր եմ ուտում, այն իրական է, խռթխռթան և համեղ, քանի որ հանդիսանում է հազարավոր տարիների գյուղատնտեսական աշխատանքի արգասիք: Թող ամեն ինչ այդպես էլ մնա: Monsanto-ի «շնորհիվ» ես ԱՄՆ-ում նման խնձոր չեմ կարող գտնել: Խնդրում եմ տարածել այս գրառումս»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ