02  11  2017

Ամերիկացի ուսուցչուհին 24 տարվա ընթացքում երեք ահաբեկչության ականատես է եղել

Ամերիկացի ուսուցչուհին 24 տարվա ընթացքում երեք ահաբեկչության ականատես է եղել

Ամերիկացի ուսուցչուհի Էնի Թոմսը, ով ականատես է եղել Նյու Յորքում տեղի ունեցած 3 ահաբեկչության, հայտնել է, որ նման բնույթի հարձակումներն այլևս չեն ցնցում իրեն:

Ինչպես գրում է Huffington Post-ը, Թոմսը 24 տարում ականատես է դարձել 3 ահաբեկչական միջադեպի, որոնք նա տեսել է միևնույն դպրոցի պատուհանից: Դրանց թվում են 1993-ին Համաշխարհային առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում, 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները և նախորդ գիշեր տեղի ունեցած բեռնատարի վրաերթը:

«Ցավոք սրտի, երբ նման իրադարձություն է տեղի ունենում, ինչպես այսօր, թվում է, թե դա նորություն չէ, թե նման բան արդեն եղել է, հերթական միջադեպը` չդադարող սարսափների շարքից», - ասել է ամերիկուհին:

Նա հույս է հայտնել, որ նման ահաբեկչական երևույթներ այլևս չեն կրկնվի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Մանհեթենում բեռնատարը մի քանի փողոց է անցել հեծանվային ուղիով՝ հարվածելով հեծանվորդներին, ապա բախվել է դպրոցական ավտոբուսի: Ոստիկանությունը ձերբակալել է վարորդին, որի գործողությունների հետևանքով 8 մարդ է զոհվել, տասից ավելին տուժել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ