24  10  2017

Հայաստանի կառավարությունը դժգոհ է «Հյուսիս-հարավի» որակից

Հայաստանի կառավարությունը դժգոհ է «Հյուսիս-հարավի» որակից

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինին:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:։

Կարեն Կարապետյանը կարևորել է հայ-չինական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է չինական կապիտալի՝ հայաստանյան շուկա ներգրավմամբ: Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկու երկրներն ունեն փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ, հաշվի առնելով նաև բիզնեսի համար մեր երկրի հնարավորությունները՝ ԵԱՏՄ, եվրոպական և իրանական շուկաներ դուրս գալու հանգամանքը:

Իր հերթին, դեսպան Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանը ևս կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ կապերի ամրապնդումը և ընդգծել, որ այսօր կան լայն հնարավորություններ՝ երկուտեք հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն ծրագրեր ֆինանսավորելու համար:

Անդրադառնալով հյուսիս-հարավ ավտոճանապարհի՝ Թալին-Լանջիկ հատվածում շինաշխատանքների ընթացքին, որոնք իրականացնում է «Սինոհիդրո» ընկերությունը, Կարեն Կարապետյանն ընդգծել է որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը և պահանջել իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ առաջացած բոլոր խնդիրները վերացնելու համար: 

Հանդիպմանը քննարկվել են նաև նոր «Մետաքսի ճանապարհ» ծրագրին Հայաստանի հնարավոր ներագրվմանն ու հայ-չինական հարաբերություններին առնչվող այլ հարցեր:

Հիշեցնենք, որ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 23-ին այցելել էր Հյուսիս-հարավի շինարարական գոտի և դժգոհել աշխատանքներից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ