20  10  2017

Աշոտ Մանուկյանը՝ Հին ու նոր ատոմակայանի, գազի, լույսի, բնական պաշարների մասին

Աշոտ Մանուկյանը՝ Հին ու նոր ատոմակայանի, գազի, լույսի, բնական պաշարների մասին

ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրում խոսվում է ոչ թե Մեծամորի Ատոմակայանի փակման, այլ՝ ապագործարկման մասին: Այս մասին հոկտեմբերի 20-ի ասուլիսում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը:

«Այնտեղ խոսք կա Ատոմակայանի գործող էներգաբլոկի ապագործարկման մասին՝ այն համատեքստում, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը ենթադրում է ատոմային էներգիայի՝ խաղաղ պայմաններով զարգացման հնարավորություն»,- ասաց նախարարը:

Աշոտ Մանուկյանն ասաց, որ կառավարությունն էլ է ասում՝ Ատոմակայանի գործող էներգաբլոկի ռեսուրսն անվերջ չէ: Այն կաշխատի այնքան, որքան կունենա ռեսուրս, և այդ ռեսուրսը կբավարարի բլոկն անվտանգ և հուսալի շահագործելու համար: Դրանից հետո այն կապագործարկվի և փոխարենը կկառուցվի նոր էներգաբլոկ: Հայկական ատոմակայանի գործող 2-րդ էներգաբլոկի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև 2020 թվականը: Միայն դրանից հետո պարզ կլինի, թե որքան կարող է այն շահագործվել:

Ինչ վերաբերում է նոր ատոմակայանին, ապա այն, ըստ նախարարի, Հայաստանի համար խնդրահարույց չէ, սակայն հարց է, թե քանի ﬔգավատ հզորությամբ ու ինչ տեխնոլոգիայով պետք է կառուցել: «Առաջիկա երկու տարիներին ﬔնք կունենանք գիտականորեն հիﬓավորված և ՄԱԳԱՏԷ-ի ﬔր գործընկերների կողﬕց հաստատված գնահատականը, թե որքան ժամանակ ևս կարող ենք շահագործել գործող կայանը: Երկու տարվա ընթացքում ﬔնք կունենանք նաև փոքր մոդուլային ռեակտորների փորձարկման արդյունքները և կհասկանանք, թե ինչ նոր տեխնոլոգիաներ կան աշխարհում, որոնցով ՀՀ կարող է աշխատել»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային սակագնին, ապա, ըստ նախարարի, թանկացման համար հիմքեր չկան և առաջիկայում չեն լինի:

Ռուսական գազի մասին էլ նախարար Մանուկյանն ասաց, որ Հայաստանն այն ամենից էժան է գնում: Իրանական կողմը դեռևս ավելի ձեռնտու գազ չի առաջարկում, քան հիմա՝ էլեկտրաէներգիայի դիմաց գազ մատակարարելով:

Նախարարը ձեռքբերում է համարում վերականգնող Էլեկտրաէներգիայի ոլորտի զարգացումը: Որպես ձեռքբերում նշում է Լոռու մարզի Դեբեդ գետի վրա կառուցվելիք 76 ՄՎտ դրվածային հզորությամբ  «Շնող » հիդրոէլեկտրոկայանը: Հաջորդ կարևոր քայլը համարում է 35 փոքր ՀԷԿ-երի կառուցումը և արևային կայանների շահագործման լիցենզիաները:

2017 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին օգտակար հանածոներ արդյունահանող ընկերությունների կողմից իրականացվել է 143.6 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում: Արդյունահանված հանքաքարի ծավալը կազմել է 21.6 հազար տոննա, որը համընկնում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ