11  10  2017

Ադրբեջանական դասագրքերում տպագրվել է Մեծ Հայքի քարտեզը

Ադրբեջանական դասագրքերում տպագրվել է Մեծ Հայքի քարտեզը

Ադրբեջանի պատմության դասագրքերում հայտնվել է Մեծ Հայքի քարտեզը: Տեղի դպրոցների ռուսական հոսքի 10-րդ դասարանցիների համար նախատեսված պատմության դասագրքում ներկայացվել է «Ծովից ծով Հայաստանի» քարտեզը, որում ներառված են Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի տարածքները: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Ադրբեջանի կրթության նախարարությունը հայտարարել է, որ քարտեզի հայտնվելը դասագրքերում տեխնիկական սխալի հետևանք է: Հրատարակչությունն արդեն ուղղել է սխալը, դասագրքերը վերատպվել են և ուղարկվել դպրոցական գրադարան։ Դպրոցականների կներկայացվեն «Ընդհանուր պատմության» դասագրքի նոր տարբերակը:

Նշենք նաև, որ դասագրքերը տպագրվել են 7 հազար օրինակով, դասագրքի վրա աշխատել է 7 պատմաբան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ