10  10  2017

Ինչպե՞ս են վարորդներն իրար հերթ չտալով խախտում կարգը



Yerevan.Today-ի տեսախցիկը նկարել է, թե ինչպես են հարսանիքների շարասյուները խախտում երթևեկության կանոնները, անհարմարություն պատճառում հետիոտնին և մտնում եկեղեցու տարածք:

Երևանի Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկին մոտ գտնվող Սուրբ Աննա եկեղեցի մուտք գործելու համար ավտոմենքենաների համար ճանապարհ նախատեսված չէ: Արգելող ճանապարահային նշաններն էլ մի քանի մետրի վրա են տեղադրված: Խաչմերուկը նկարահանվում է, և խախտումները տուգանվում են:

Միաժամանակ, մշտապես պսակադրությունների և այլ արարողակարգերի ժամանակ վարորդները մտնում են եկեղեցու տարածք՝ օրենքի կոպտագույն խախտում անելով և խանգարելով հետիոտնին:

Խնդրի մասին մանրամասն՝ «Երթևեկության կոպիտ խախտումներ. Պսակադրություններ Սբ. Աննա եկեղեցում» թեմայում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ