06  10  2017

Աղետների դեմ պետությունը միայնակ չի կարող պայքարել. Դավիթ Տոնոյանը պարգևատրեց մասնավոր հիմնարկների ներկայացուցիչների



Հոկտեմբերի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը պարգևներ հանձնեց մի շարք մասնավոր կազմակերպությունների ղեկավարներին և աշխատակիցներին: Նախարարի հրամանով՝ վերջիններս պարգևատրվել են հանրապետության բուսածածկ և անտառածածկ տարածքներում բռնկված հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:

Շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ նախարար Տոնոյանն ընդգծեց աղետներին դիմակայելու հարցում պետական և մասնավոր կառույցների համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ այն պետք է շարունակական լինի՝ նպաստելով երկրում աղետների ռիսկի նվազեցմանը:

ՀՀ ԱԻ նախարարության կողմից պատվոգիր ստացավ «Սանիթեք» ՍՊԸ-ն:

Նախարար Տոնոյանը ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրեց.

  • «Սանիթեք» ՍՊԸ գործառնական ղեկավար Արգիշտի Տիգրանյանին,
  • «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին,
  • «Լիդիան Արմենիա» ՓԲԸ ճամբարի վերահսկիչ Աշոտ Սաֆարյանին,
  • «Լիդիան Արմենիա» ՓԲԸ տեխնիկական անվտանգության բաժնի վերահսկիչ Արթուր Հովսեփյանին,
  • «Ապառաժ» ՍՊԸ պայթեցման աշխատանքների ղեկավար Վլադիրմիր Հարությունյանին և մի քանի այլ կազմակերպությունների ներկայացուցիչների:

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին պարգևատրել էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը: 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ