03  10  2017

Կայք՝ նվիրված ապրիլյան պատերազմին

Կայք՝ նվիրված ապրիլյան պատերազմին

Գործարկվել է «Ապրիլյան պատերազմ 2016» կայքը. www.april2016.am։  Այն նվիրված է 2016թ. ապրիլյան պատերազմին, տեղի ունեցած մարտական գործողություններին, զոհված հերոսների կյանքի ու սխրանքի պատմությանը, հայ-ադրբեջանական պատերազմի ներկա փուլին։ Կայքում ընթերցողի հետ հարց ու պատասխանի ձևաչափով լուսաբանված են պատերազմի ներկա փուլի ընթացքը, դրա դրդապատճառներն ու հաղթահարման հնարավոր տարբերակները, առաջնագծում զինծառայողների հերոսության ներկայացման համաշարում պարզաբանված է պատերազմական պայմաններում թիկունքի և առհասարակ քաղաքացիական բնակչության դերակատարությունը։

Կայքը ստեղծվել է «Արմսես» գիտակրթական կենտրոն» ՀԿ-ի և ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համատեղ ջանքերով՝ դրամաշնորհով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ