14  09  2017

Կրակոցներ՝ Վերնիսաժի հարևանությամբ. Կան զոհ և վիրավորներ. Լուսանկարներ

Կրակոցներ՝ Վերնիսաժի հարևանությամբ. Կան զոհ և վիրավորներ. Լուսանկարներ

Երևանում՝ Վերնիսաժի հարևանությամբ գտնվող Թուֆենկյան հյուրանոցի մոտ, կրակոցներ են հնչել:

Նախնական տվյալներով՝ մեկ հոգի սպանվել է, երկու վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց: 

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության հասարակայնության ու լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ կա 1 զոհ և 1 վիրավոր:

Ոստիկանության ծառայողները պարզել են սպանվածի ինքնությունը։ Նա 1974 թվականին ծնված Գ.Մ-ն է, ով Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ էր: Վիրավոր քաղաքացին նույնպես նույն մարզի բնակիչ է` 39-ամյա Վահագն Աբգարյանը, որին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն և վիրահատել:

Գլխավոր բժշկի խոսքով, վիրավորը ստացել է վնասվածք կրծքավանդադակի աջ կողմում, նաև աջ նախաբազկային հատվածում՝ ոսկրի վնասումով:

Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ դեպքի վայրում հայտնաբերվել է AK-74 տեսակի ինքնաձիգ, ինչպես նաև ինքնաձիգի և ատրճանակի պարկուճներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ