14  09  2017

5 անշարժ գույք. Կառավարությունը հերթական օտարումն է անում

5 անշարժ գույք. Կառավարությունը հերթական օտարումն է անում

 Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գործադիրը թույլ տվեց աշխատակազմին ամրացված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն օտարել դասական աճուրդով: Աճուրդը կանցկացվի մեկ ամսում:

 

N/N

Գույքի անվանումը

Գույքի հասցեն

Շենք շինությունների մակերեսը /քառ. մետր/

Գույքի

գնահատված

արժեքը և վաճառքի մեկնարկային գինը

/ՀՀ դրամ/

1.

<<Արտաշատի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ից

առանձնացված

Արտաշատի ծննդատան շենք

ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փողոց

7179.9

96 042 000

2.

Պահեստ

Ք. Երևան, Կենտրոն, Գետառ փողոց 4/2

364.2

36 656 300

3.

Ոչ բնակելի տարածք

Ք. Երևան, Արաբկիր, Վ.Վաղարշյան փողոց 12

309.9

52 204 555

4.

Ծանրոցային

բաժանմունքի

տարածք, հարթակ

Ք. Երևան, Շենգավիթ, Սևանիփողոց 21/5

2144.1

973.5

33 497 413

                                                                                                         

Առաջարկվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված` ՀՀ Արարատի մարզ, ք.Արտաշատ, Օգոստոսի 23 փողոց, ք. Երևան, Գետառ փողոց 4/2, Վ.Վաղարշյան փողոց 12 Շենգավիթ և Սևանի փողոց 21/5հասցեներում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 4 միավոր անշարժ գույքն օտարել դասական աճուրդով:

1. ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փողոց հասցեում գտնվող «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից առանձնացված Արտաշատի նախկին ծննդատան շենքը 2011-ին հանձնվել է պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը: Նշված ժամանակահատվածից մինչ օրս շենքը չի շահագործվում: Համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով նշված շենքում չի իրականացվում պահառություն, որի հետևանքով եղանակային և այլ ներգործությունների արդյունքում շենքը աստիճանաբար քայքայվում է՝ հանվում են շենքի դռները և պատուհանները, տանիքից անձրևաջրերը լցվում են շենքի մեջ:

2. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ- ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից հանվել է երկաթուղու արտադրական գործունեությանը մասնակցություն չունեցող, երկար ժամանակ չշահագործվող, բարոյապես և ֆիզիկապես մաշված, հետագա շահագործման համար ոչ պիտանի գույքը և հանձնվել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ դրանց օտարման գործընթացը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպելու նպատակով: Շենքը կառուցվել է 1990-ական թվականներին: Գույքը հանդիսանում է մեկհարկանի, քարե շարվածքով պահեստային տարածք: Համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով նշված տարածքում պահառություն չի իրականացվում:

3. Ք. Երևան, Արաբկիր, Վ. Վաղարշյան փողոց 12 հասցեում գտնվող տարածքը նախկինում մի շարք տնտեսվարողներին տրամադրվել է վարձակալության իրավունքներով: Շենքը կառուցվել է 1975թ.-ին և հանդիսանում է Վ.Վաղարշյանփողոց 12 հասցեումգտնվող «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՊՓԲԸ-ի շենքի մի մասը: Նշվածշենքը՝ մոտ 12.000 քառ. Մետր մակերեսով, 22.07.1998թ.-ին հանձնվել է Վարչության տնօրինությանը և տարիների ընթացքում օտարվել տարբեր սուբյեկտների՝ մնալով միայն նշված տարածքը: Տարածքն այժմ փաստացի զբաղեցված չէ: Համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով նշված տարածքում պահառություն չի իրականացվում:

 

4. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից հանվել է երկաթուղու արտադրական գործունեությանը մասնակցություն չունեցող, երկար ժամանակ չշահագործվող, բարոյապես և ֆիզիկապես մաշված, հետագա շահագործման համար ոչ պիտանի գույքը և հանձնվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ դրանց օտարման գործընթացը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպելու նպատակով: Նշված որոշման համաձայն, Վարչությանը հանձնված գույքի ցանկում ներառված է եղել նաև Երևանի Սևանի փողոց 21/5 հասցեում գտնվող պահեստային տարածքը: Գույքը կառուցվել է 1960-ական թվականներին: Տարածքը գտնվում է կիսաքանդ և հրդեհված վիճակում, բացակայում են դռները և պատուհանները: Տարածքի ներսի մետաղյա կոնստրուկցիաներն ապամոնտաժված են: Համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով նշված տարածքում պահառություն չի իրականացվում:

 

 Ելնելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման քաղաքականությունից՝ առաջարկվում է նախագծում ներառված 4 անվանում անշարժ գույքը ներկայացնել օտարման՝ դասական աճուրդով:

Հաջորդ որոշմամբ, կառավարությունը թույլատրեց պե­տա­կան գույքի կառավարման վարչությանը Երևան քաղաքի Բագրատունյաց փողոց 2-րդ նրբանցք 23 հասցեում գտնվող 1253.5 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.07966 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Տարոն Տոնոյանին՝ համաձայն իր կողմից ներկայացված բիզնես ծրագրի բժշկական կենտրոն կառուցելու նպատակով:

2017 թվականի փետրվարի 16-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ ներառյալ դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի 5 544 336 ՀՀ դրամ կադաստրային արժեքը, կազմել է 39 229 285 ՀՀ դրամ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը քաղաքացի Տ. Տոնոյանին առաջարկել է գույքը ձեռք բերել գնահատված արժեքով, ի պատասխան որի վերջինս հայտնել է, որ նշված գույքը ձեռք բերելու համար պատրաստ է վճարել գույքի գնահատված արժեքի 50%-ը, ինչպես նաև հողամասի 5 544 336 ՀՀ դրամ կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով գույքը ձեռք բերելու դեպքում շենքի բարեկարգման, վերազինման և նոր բժշկական կենտրոն կառուցելու նպատակով 2 տարվա ընթացքում /համաձայն ներկայացված բիզնես ծրագրի/ իրականացնել 70 000 000 ՀՀ դրամի ներդրում, որից առաջին տարում 45 000 000 ՀՀ դրամ, երկրորդ տարում՝ 25 000 000 ՀՀ դրամ:

Երևանի Բագրատունյաց 2 նրբանցք 23 շենք հասցեում գտնվող շենքը կառուցվել է 1974 թվականին և շուրջ 15 տարի չի շահագործվում: Այն գտնում է «Մայամի» հյուրանոցային համալիրի ետնամասում, դեպի շենք տանող ճանապարհը միակողմանի է և տարածքում չկա անտոկայանատեղի կառուցելու հնարավորություն: Շենքը, ինչպես նաև տանիքը ունեն հիմնանորոգման կարիք: Շենքը գնելու և նոր բժշկական կենտրոն կառուցվելու դեպքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, կառաջանան հարկային պարտավորություններ, որի արդյունքում ևս ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտքեր կապահովվեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ