13  09  2017

10 տարվա պաշտոնավարման արդյունքը. Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի մասին գիրք է գրել

10 տարվա պաշտոնավարման արդյունքը. Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի մասին գիրք է գրել

Լույս է տեսել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գիրքը: Այն բաղկացած է երեք գլխից՝ ընդհանուր 651 էջով:

Նախաբանում հեղինակն անդրադառնում է «սփյուռք» երևույթին, ուսումնասիրում «սփյուռք» հասկացողությունը՝ պատմական, հոգեբանական, տնտեսական, գաղափարական, քաղաքական, իրավական ու այլ տեսանկյուններից:

Գրքի առաջին գլուխը հայկական սփյուռքի պատմությունն ու արդի բնութագիրն է: Հրանուշ Հակոբյանը ներկայացնում է հայկական սփյուռքի ձևավորման փուլերը:

Երկրորդ գլուխով հեղինակը խոսում է Հայաստանի և սփյուռքի ներկա մարտահրավերների մասին:

Երրորդ գլուխը նվիրված է Հայաստան-սփյուռք գործակցության պետական քաղաքականությանը և գործակցությանը նպաստող ծրագրերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ