13  09  2017

Apple ընկերության ամենաթանկ սմարթֆոնը

Apple ընկերության ամենաթանկ սմարթֆոնը

Apple ընկերությունն իր ամենամյա շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է iPhone X սմարթֆոնը, որն ընկերության ամենաթանկ սմարթֆոնն է:

Սմարթֆոնն ունի 5․8 դյույմանոց Super Retina էկրան, անջրթափանցություն, OLED էկրան՝ 2436х1125 թողտվությամբ, HDR աջակցություն, ներկցված True Tone տեխնոլոգիա։

«Home» կոճակ չկա։ Սմարթֆոնն ակտիվանում է պարզ հպումից։

Մատնահետքերի սկաների փոխարեն՝ Face ID դեմքի ճաաչման ֆունկցիան է։

Այն վաճառքի կհանվի նոյեմբերի 3-ից: «Հռոմեական» անունը կրող մոդելը խորհրդանշում է Սթիվ Ջոբսի հիմնադրած ընկերության կողմից առաջին iPhone-ին հաջորդող տասնամյակը:

Բազային արժեքը 999 դոլար է:

Apple-ը ընկերությունը ներկայացրել է նաև նոր iPhone 8 ու iPhone 8 Plus։ Սմարթֆոնը ներկայացվել է երեք գույներով՝ արծաթագույն, ոսկեգույն ու «մոխրագույն տիեզերք»։ Ընդհանուր դիզայնը նույնն է, միայն թե մետաղի փոխարեն ապակի է: Անջրանցիկ են, ունեն Retina HD էկրան։ Անկյունագիծը 4.7 և 5.5 դյույմ է։

iPhone –ում առաջին անգամ է ներկայացվել TrueTone տեխնոլոգիան, որը ավտոմատ ձևով փոխում է պատկերի գունային ջերմաստիճանը՝ ըստ շրջակա լուսավորության։ Ներսում նոր պրոցեսոր է, A11 Bionic, որը 70 տոկոսով արագ է աշխատում, քան A10-ը։

Portrait Lightning նոր ֆունկցիան թույլ է տալիս փոխել տեսարանի լուսավորությունը դիմանկարային ռեժիմում։ Այն կարող է նկարահանել վայրկյանում 60 կադր արագությամբ։

64 ու 256 գիգաբայթ հզորությամբ iPhone 8-ի արժեքը սկսվում է 699 դոլարից, իսկ 64 ու 256 գիգաբայթանոց iPhone 8 Plus-ինը՝ 799 դոլարից։

iPhone 8-ը կունենա անլար լիցքավորման հնարավորություն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ