07  09  2017

Վրաստանում իրար են բախվել հայկական ավտոբուսն ու Mercedes մակնիշի մեքենան

Վրաստանում իրար են բախվել հայկական ավտոբուսն ու Mercedes մակնիշի մեքենան

Վրաստանում սեպտեմբերի 7-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ժամը 04։00-ի սահմաններում: Նատախտարի շրջանում բախվել են Mercedes մակնիշի ռուսական համարանիշերով և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով զոհվել են «Մերսեդեսի» ուղևորներ Լուսինե Մինասյանն ու 7-ամյա Մաքսիմը: Նրանք մայր ու որդի են: Մեքենայի վարորդը, ուղևորներ 12-ամյա Անուշն ու 24-ամյա Ալինա Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Իսկ ավտոբուսի ուղևորներից ևս 11 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են բժիշկների օգնությանը։

Ըստ Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հավելյալ:

Ավտոբուսը հաշվառված է Երևանի բնակիչ Գոռ Թադևոսյանի անվամբ և ուղևորներ էր փոխադրում Ռուսաստանի Դաշնություն։ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նշված ավտոբուսը օգոստոսի 18-ին ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելու համար տուգանվել է 450 հազար դրամով, բայց տուգանվելուց հետո շարունակել է ուղևորափոխադրում իրականացնել:

Ավտոբուսի ղեկին եղել է 1972 թվականին ծնված Սամվել Մկրտչյանը:

Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան վարել է 1980 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Ռոման Հայրապետյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ